Ռիվալդոն երկրպագուներին կոչ է արել չմեկնել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն սպորտի սիրահարներին կոչ է արել չմեկնել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
«Ռիոյում ավազակները սպանել են 17-ամյա աղջկա: Բրազիլիայում իրավիճակը գնալով վատանում է: Բոլոր նրանց ովքեր պլանավարել են գալ Բրազիլիա կամ Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերի խորհուրդ եմ տալիս մնալ իրենց երկրններում: Այստղ ձեր կյանքը վտանգի կենթարկվի: Իսկ առողջապահության և քաղաքական քաոսի մասին պարզապես լռում եմ: Միայն Աստված կարող է կարգավորել մեր երկրում տեղի ունեցող այս անկարգությունները», – Ռիվալդոն գրել է ինսթագրամի իր էջում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու