«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր». «Համախմբումը» հայտարարում է նախագծի մեկնարկի մասին
Քաղաքական
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին:
Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը' ոլորտ առ ոլորտ: Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ:
Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:
Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքային պայմաններում' ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով' կգտնենք լավագույն լուծումները:
«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնությունը ներգրավելու է միջազգային փորձագետների: Ծրագիրն առավելագույնս զերծ է մնալու քաղաքական ենթատեքստերից և իր խնդիրն է համարում պրոֆեսիոնալ և շահագրգիռ շրջանակների հետ երկրի զարգացման համար իրատեսական, արդյունավետ ծրագրերի մշակումը:
Ծրագրի շրջանակներում կոնկրետ թեմաների և միջոցառումների մասին առաջիկայում կտրվի ավելի մանրամասն տեղեկատվություն:
Ծրագրի պատասխանատու' Էլինար Վարդանյան
«Համախմբում» կուսակցության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար