Անահիտ Բախշյանը Երևանի մի շարք փողոցներ Արցախում զոհված զինծառայողների անունով անվանակոչելու առաջարկ է արել
Հասարակություն
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից մայիսի 10-ին նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին' կոչ անելով Երևանի մի շարք փողոցներ անվնակոչել ԼՂ-ում ռազմական գործողություների ժամանակ զոհված հայ հերոսների անուններով: Այս մասին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցությունից:
Նամակում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:
Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանում՝ Նոր Արեշի 46-րդ փողոցում»:
Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին