Պատգամավորներից մեկը Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպումը ձայնագրել և տրամադրել է ԶԼՄ-ի
Հայաստան
Պատգամավորների և ՊՆ Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպումը պատգամավորներից մեկի կողմի կողմից ձայնագրվել և տարածվել է: ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ`այս մասին այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը հայտարարություն էր արել, որ ինքը չի ցանկանում ճանապարհ անցնել ինֆորմացիան դուրս տանող պատգամավորների հետ:
Սեյրան Օհանյանն այդ հանդիպմանը պատգամավորների հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը, ապրիլյան ռազմական բախումները և այլ հարցեր: Սակայն փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորներ հայտնել են որոշ լրատամիջոցների, ինչը դուր չի եկել Սեյրան Օհանյանին:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ:
«Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո Պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի... բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ ինչ-որ մեկին մատնացույց անել.
«Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ հնարավոր է պատգամավորն այդ քայլին գնացել է, որպեսզի իր հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր մակարդակի պահելի:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը