Ընթացքի մեջ է զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամուտով ապահովելը. նախարար
Հասարակություն
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների բոլոր ընտանիքների համար նախատեսված գումարների տրամադրումը համապատասխան ընթացքի մեջ է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս պահին իրավական համապատասխան կարգավորման շուրջ կան մի շարք առաջարկություններ, որոնք կընդունվեն առաջիկայում: Գումարները սահմանված են օրենսդրությամբ. տրամադրվել են և՛ միանվագ ապահովագրական գումարները, և՛ ամսական գումարները: Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով, 1,4 մլն չափով գումար տրամադրվում է հուղարկավորության կատարման և ևս 700 000 դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ ամսական կենսաթոշակների չափերը տարբերակված են ըստ զինծառայողի կարգավիճակից՝ սպայակա՞ն կազմից է, թե շարքային:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին