Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհներ
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 14-16-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի մոտակայքում՝ մոտ 8 հա. Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի վերջնամասում՝ 3000 քմ բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ