«Բետիսի» ֆուտբոլիստը նկարվելու համար 20 րոպե սպասել է Ռոնալդուին (տեսանյութ)
Սպորտ
Լա լիգայի 8-րդ տուրում «Արքայական ակումբը» 6:1 հաշվով առավելության էր հասել «Բետիսի» նկատմամբ:
Հանդիպումից հետո «Բետիսի» կիսապաշտպան Չարլի Մուսոնդան ակումբի ավտոբուսի մոտ 20 րոպե սպասել է Կրիշտիանու Ռոնալդուին, որպեսզի նկարվի պորտուգալացու հետ:
Նշենք, որ խաղը տեղի է ունեցել Մուսոնդայի ծննդյան օրը: Մի քանի անգամ նկարվելուց հետո Ռոնալդուն Մուսոնդայինն է նվիրել իր մարզաշապիկը:
Մուսոնդայի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու