Ինձ չի հետաքրքրում, թե «Յունայթեդը» որքան գումար կարող է ծախսել տրանսֆերների համար
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, այն գումարը, որը մանկունիացիները ծախսում են տրանսֆերների համար:
«Ինձ չի հետաքրքրում, թե որքան գումար կարող են մյուս ակումբները ծախսել: Բացարձակ չեմ մտածում այդ մասին: Գոհ եմ նրանից, թե որքան ենք մենք ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չեմ երազում տրանսֆերների համար աշխարհի բոլոր փողերն ունենալ: Դա դեռ չի նշանակում, որ դու մրցաշրջանը չսկսած տիտղոս ես նվաճել: Յուրաքանչյուրն ունի իր հնարավորությունը, անձնական ծրագրերը: Գոհ եմ մեր հնարավորություններից: Հարձակման գծում ունեմ տարբերակներ, որոնք ինձ պետք են: Կարևոր չէ, թե ինչ ունեն ուրիշները, կարևորը`ինչ ունես դու»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու