Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» 

Ընդդեմ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետևողական քաղաքականություն է տարվում. Խաչատուր Քոքոբելյան

Քաղաքական

ԱԺ պատգամավոր, Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այսօր ամփոփելով ՀԱՊԿ երևանյան գագաթնաժոողովը, մի քանի դիտողություններ ներկայացրեց, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցությունն արդարացված չէ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ նիստից հետո հստակ որևէ հայտարարություն չեղավ, թե օրակարգում մասնավորապես ինչ հարցեր են քննարկվել: «Այդ կառույցի կարևորագույն խնդիրների հետ կապված որևէ հստակ տեղեկատվություն գոնե լրագրողների մակարդակով չհատկացվեց»,- ասաց նա:

Բացի այս՝ պատգամավորն ընդգծեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ևս որևէ կոնկրետ հայտարարություն չհնչեց, ինչը փաստում է այն մասին, որ Ռուսաստանն այս հարցի հետ կապված ունի կանխակալ դիրքորոշում:

«Այս էլ որերորդ անգամն է, որ ՀԱՊԿ որևիցե գագաթաժողովում կամ այդ կառույցի նիստերի ժամանակ հստակ դիտարկումներ չի հնչում նաև Արցախի հետ կապված: Չի եղել հստակ որևէ դիտարկում, որտեղ արտացոլված լինի ադրբեջանական ագրեսիան: Բայց չէ, որ եթե մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ու, եթե այդ կառույցն անվտանգության համակարգ է, մեր սպառնալիքը պետք է այդ փատաթղթում արտացոլվի: Ավելին՝ դա ոչ միայն չի արտացոլվել ու արտացոլվում, այլև ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ օրակարգում նման հարց չի եղել: Իսկ այսքանից հետո, եթե մեր որոշ գործընկերներ պնդում են, թե ՀԱՊԿ անդամակցությունն ի նպաստ Հայաստանի է, ապա դա ինձ համար զարմանալի ու աբսուրդ է»,- ասաց նա:

Անդրադառնալով օրակարգի մյուս կարևորագույն կետերից մեկին, որը ևս բխում էր Հայաստանի շահերից, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ արդեն երկրորդ անգամն է, որ հետաձգվում է Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին հավակնող և հայկական կողմից ներկայացված ներկայացուցչի նշանակումը:

«Թեև հայտարարվեց, որ այդ հարցը կընդգրկվի դեկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն ես վստահ չեմ, քանի որ չեմ բացառում, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը ևս մեկ անգամ հետաձգվի»,- հավելեց նա:
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ երևում է, որ ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի հետևողական քաղաքականություն է տարվում: «Նման մակարդակով, նման քննարկումների և նման նշանակումների ժամանակ վրիպումներ, սովորաբար, չեն լինում: Սա նշանակում է, որ շատ մտածված ու հետևողական քաղաքականություն է տարվում: Ավելին՝ ՀԱՊԿ-ում Լեռնային Ղարաբաղի հետ կապված՝ նույնիսկ զգուշավորություն եմ նկատում և, մասնավորապես, Ռուսաստանի պահվածքում, որը մինչ օրս որևէ լուրջ գնահատական չի տվել քառօրյա պատերազմական գործողություններին ու ադրբեջանական ագրեսիային, ով առաջինը խախտեց պատերազմական բոլոր նորմերը, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր կետերը, որոնք չեն կարող հաշվի չառնվել: Տպավորություն է, որ այդ կառույցի շատ գործիչներ նույնիսկ նպատակահարմար էլ չեն գտնում այդ մասին խոսել: Բայց այդպես չէ. Հայաստանը պարտավոր է օր առաջ բարձրաձայնել մտահոգող բոլոր հարցերը, այլապես պարզ կդառնա, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար որպես անվտանգության համակարգ չի ծառայում: Ես բազմիցս եմ ասել, որ ՀԱՊԿ-ը ռուսական իշխանություններին հարմարեցված ռազմաքաղաքական գործիք է, որն օգտագործվում է միայն ի շահ այսօրվա Ռուսաստանի»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ քարտուղարի նշանակման հետաձգումը պայմանավորված էր թեկնածուների ոչ ճիշտ ընտրությամբ, Քոքոբելյանը չհամաձայնեց, նշելով, թե անձերի այդ պաշտոնի չնշանակումն անձով չէ պայմանավորված: «Այդպիսի պաշտոնները միայն գագաթաժողովի ժամանակ չեն առաջարկվում: Համաձայնություններն ու քննարկումները լինում են մինչ գագաթաժողովը: Պարզապես այս լարված թատերաբեմում՝ Սիրիա, Ուկրաինա… Ռուսաստանը գտնում է, որ այդ կառույցը պետք է իր վերահսկողության տակ պահի: Ես այն կարծիքին չեմ, որ այդ պաշտոնը, եթե զբաղեցնի որևէ այլ անդամ երկրի ներկայացուցիչ, կվերանան դրանք, բայց գտնում եմ, որ գոնե Հայաստանին վերաբերող խնդիրներին ցանկացած հայ պաշտոնյա ավելի ուշադիր կլինի, քան մյուսները: Այս առումով ես կարծում եմ, այդ կառույցում Հայաստանի իրավունքները ոտնահարվել են»,- եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասինԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստինՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդումԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանմանԲախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներԱշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբԹրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռովԻշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան ԱբրահամյանՄայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկանԴատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ» Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ» Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ» 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ» Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա Անդրեասյան
Ամենադիտված