Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Պուտինի նոր «մեսիջը»՝ Ալիևին…

Վերլուծական

Թեև ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների՝ Երևանում անցկացրած գագաթնաժողովն այլևս պատմություն է, ակնհայտ է, սակայն, որ այն շարունակում է մնալ ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում՝ վերլուծելու ինչպես բուն գագաթնաժողովի արդյունքներն, այնպես էլ, որ ոչ պակաս կարևոր է, դրան հաջորդած իրադարձությունները, որ երբեմն կարող են շատ ավելի խոսուն լինել, քան առաջին հայացքից հնարավոր է պատկերացնել:

Ինչպես հայտնի է, Երևանում կայացած գագաթնաժողովը հայկական հասարակության ամենալայն շրջանակների կողմից առավելապես կարևորվում էր ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում, քանի որ գաղտնիք չէ՝ մեր երկրի անվտանգությանը վերաբերող թիվ մեկ խնդիրը հենց չկարգավորված հակամարտությունն է, որ աշխարհում, ու, մասնավորապես, Մեծ Մերձավոր Արևելքում սրված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ամեն րոպե սպառնում է պայթել, դուրս գալ վերահսկողությունից: Եվ ահա պարզվում է՝ Երևանից Հնդկաստան ուղևորված Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ. հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ուրբաթ օրը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում: Այնուհետև ընդլայնելով թեման ու, ըստ էության, ցանկանալով համապատասխան «մեսիջներ» հղել համապատասխան հասցեատերերին, Պուտինը, բացելով որոշ փակագծեր, հավելել է, թե իրենց համար կարևոր չէ, թե ԽՍՀՄ այս կամ այն նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ մտնում է, թե՝ ոչ, կարևորն այն է, որ իրենք այդ բոլոր երկրների հետ ունեն հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ, որ չեն կարող հաշվի չառնվել:

Կարծում ենք՝ պետք չէ Էյնշտեյնը լինել հասկանալու համար, թե հատկապես ով կարող էր կոնկրետ հասցեատերը լինել Պուտինի հղած մեսիջի. Բաքուն էր, որին Պուտինը շնչակտուր փորձում է հանգստացնել, հավաստիացնել, որ ո՛չ հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների խորացումը, որի մասին կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևանում, ո՛չ էլ որևիցե այլ բան ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել Ադրբեջանի դեմ, քանի որ անկախ ամեն ինչից՝ Ադրբեջանը մնում է եղբայրական հանրապետություն Ռուսաստանի համար՝ պայմանավորված ընդհանուր պատմությամբ և, ինչու ոչ, շահերով: Համաձայնե՛ք՝ ավելի ադրբեջանանպաստ հայտարարություն դժվար էր պատկերացնել:

Փորձելով հասկանալ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի դրսևորած ադրբեջանասիրությունն ու բացահայտել դրա իրական պատճառներն ու ակունքները՝ պետք է եզրակացնենք, որ այդ ամենը պայմանավորված է ոչ թե մի ինչ-որ անբացատրելի սիրո պոռթկումով՝ հանդեպ Ալիևի՝ ծագած Պուտինի սրտում, այլ՝ այն աշխարհաքաղաքական իրողություններով, որոնց պայմաններում Մոսկվան ստիպված է կառուցել իր անդրկովկասյան քաղաքականությունը: Բանն այն է, որ Մոսկվան հրաշալիորեն հասկանում է՝ խուսափելու համար Արևմուտքի կողմից հրահրվող ռուս-թուրքական լայն բախումից, որի անդրկովկասյան դրսևորումը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության թեժացումն ու դրա՝ Մոկսվայի վերահսկողությունից դուրս գալու վտանգը, հարկավոր է ինչ-որ կերպ չեզոքցնել թուրքական վտանգը, որի լավագույն տարբերակը ռուս դիվանագետները համարում են «բյուզանդական քաղաքականության» իրականացումը. Մոսկվան փորձում է սեփական գրկում խեղդել պոտենցյալ հակառակորդին՝ այդպիսով չեզոքցնելով ԱՄՆ ունեցած լծակները՝ Անդրկովկասում հավելյալ ռազմաճակատ բացելու ընդդեմ Ռուսաստանի:

Ինչ խոսք՝ փաստը, որ Ռուսաստանը խուսափում է Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելու ու կոշտացնելու ազերիների նկատմամբ վարվող քաղաքականությունը,ոչ մի կերպ չի կարող բխել հայկական կողմի գլոբալ շահերից, և, ինչպես ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, Մոսկվայի նմանօրինակ մոտեցումը նհաճախ լի է հայկական կողմի համար լրջագույն վտանգներով. մենք, փաստացի,ամեն անգամ ստիպված ենք լինելու բախվել Ղարաբաղը կորցնելու վտանգին,քանի որ ակնհայտ է՝ հարկ եղած դեպքում Մոսկվայում չեն վարանելու հայկական կողմին անընդունելի զիջումներ պարտադրել՝հագուրդ տալու Ալիևի ախորժակին:

Ուստի՝ հարց է ծագում՝ ո՞րն է այս իրավիճակում մեր միակ ելքը կամ ինչո՞վ պետք է մենք պատասխանենք այն մարտահրավերներին, որ ծառանալու են մեր առաջ: Պատասխանը մեկն է՝ համընդհանուր, համահասարակական ու համազգային միասնությամբ ու արտաքին վտանգի պարագայում՝ արագորեն բռունցքվելու մեր բացառիկ կարողությամբ: Բոլորիս պետք է պարզ լինի մեկ բան՝ քանի դեռ լրջորեն ձեռնամուխ չենք եղել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համընդհանուր ազգային կոնցեպտի մշակման, քանի դեռ թե՛ հասարակության, թե՛ իշխող վերնախավերի շրջանում միասնական տեսակետ ձևավորված չէ, Հայաստանը շարունակելու է խոցելի մնալ ու նայել գերտերությունների աչքուունքին, թե ով որտեղից ինչ է մեզ պարտադրում կամ լուծման որ տարբերակն է փորձում առաջ տանել: Պետք չէ մոռանալ, որ աշխարհում հաշվի են նստում բացառապես հզորների հետ, ուժն է, որ միջազգային հարաբերություններում ծնում է իրավունք. բռունցքված հայ ժողովուրդը հենց այն միակ ուժն է, որ ընդունակ է պարտադրել աշխարհի հզորներին հաշվի նստել Հայաստանի շահերի հետ ու ոտնատակ չտալ այն, ինչ մեզ համար կենացմահու հարց է: Իսկ այն, որ ազգային համընդհանուր միասնություն ապահովելու գործում հայության համար գոյաբանական նշանակության խնդիրներում մենք միասնական կոնցեպտ մշակելու ու այն առաջ մղելու կարիք դեռևս զգում ենք, պարզ դարձավ մեզ բաժին հասած վերջին փորձությունից, երբ ոմանք,տաքուկ կաբինետներում նստած, արցախյան հարցի լուծման սեփական տարբերակներն էին հնչեցնում, փիլիսոփայում…

Աներկբա է՝ մենք հզոր ենք միայն այն պարագայում, մենք գործոն ենք միայն այն դեպքում, երբ միակամ ենք ու միտված մեկ գերնպատակի՝ ազգային շահերի առաջխաղացման, պաշտպանության. հենց դրանց համընդհանուր գիտակցումն է, որ կարող է մեր փրկության առհավատչյան դառնալ, միակ ելքը բարդագույն այս իրավիճակից. համախմբվել է պետք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված