Կարևոր չէ, որ ազգի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
Մենք չենք ասել, որ Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նշանակվելու է կազմակերպության գլխավոր քարտուղարը, որը, ըստ կանոնակարգի, պետք է հայկական կողմի ներկայացուցիչ լինի:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ժամանակ այս անգամ ևս հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը:
Պատասխանելով հարցին, արդյոք քաղաքական աստառ չկա՞ այն հանգամանքում, որ արդեն երկրորդ անգամ է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվում, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Մենք այդքան կարևորություն չենք տալիս, թե որ երկրի, որ ազգի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սա այն հարցն է, որը լինում է բոլորի համաձայնությամբ, համատեղ ու տեղափոխվել է մինչև տարեվերջ: Կրկնում եմ, որ որպես քաղաքական գործիչ՝ այդքան կարևորություն չեմ տալիս, թե որ ազգի ներկայացուցիչը կլինի քարտուղարը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ մյուս պետությունները կարևորություն չե՞ն տալիս, թե ով և որ ազգից կլինի ՀԱՊԿ քարտուղարը, Բաղդասարյանն ավելացրեց՝ «ոչ», հավելելով, որ Հայաստանն այդ պաշտոնում թեկնածուի խնդիր չունի:
ՀՀԿ խոնսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շրմազանովը ևս այս հարցում քաղաքական պաստառ չի տեսնում: Ավելին՝ նա կոչ է անում չմտահոգվել, որ երևանյան գագաթնաժողովի ժամանակ այս պաշտոնի համար նշանակումներ չեղան: «Որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ պետք է ասեմ, որ օրակարգը ձևավորվում է նախապես: Բացի այս՝ ուզում եմ հորդորել չգերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելիությունը: Ով էլ նշանակվի այս պաշտոնում, պետք է սպասարկի ոչ թե առանձին պետության, այլ ՀԱՊԿ կառույցի շահերը»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ այդ պաշտոնում նշանակվի ազգությամբ հայ, Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ որոշողը լինելու են նախագահները, իսկ եթե որոշվի, որ այբբենական կարգով է ընտրությունը լինելու, բնականաբար այո, որովհետև առաջինը ցուցակով Հայաստանն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ