Կարծում էի` Զլատանը գոլ կխփեր. Մոուրինյուն` «Լիվերպուլի» հետ խաղի մասին
Սպորտ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում տեղի ունեցած խաղին:
«Եթե մեզ հաջողվեր գոլի հեղինակ դառնալ, ապա խաղի ելքը վճռված կլիներ, սակայն պետք է առավել լավ գործել առաջին գծում: Հաշվի առնելով Պոգբայի խաղամակարդակը սպասում էի, որ նա շատ ավելի ակտիվ պիտի գործեր: Հիանալի հնարավորություն ունեինք: Կարծում էի` Զլատանը գոլ կխփեր: «Լիվերպուլը» լավ ակումբ է, բայց աշխարհի վերջին հրաշքը չէ, ինչպես ներկայացնում են ԶԼՄ-ները»- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր, թեպետ, օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու