«Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը
Սպորտ
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է ավարտել«Լիվերպուլի» հետ հանդիպումը:
Մանչեսթերյան թիմն այդ խաղում ակումբային հակառեկորդ սահմանեց` Պրիմեր լիգայում: «Կարմիր սատանաները» գնդակին տիրել են խաղաժամանակի 34%-ը, ինչը թիմի վատագույն արդյունքն է: Այս մասին տեղեկացնում է 101 Great goals-ը:
«Յունայթեդը» առաջնության 8 տուրերից հետո իր ակտիվում ունի 14 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը հայտավորված չէր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու