Սա լավ արդյունք է. Իբրահիմովիչը` «Լիվերպուլի» դեմ խաղից հետո
Սպորտ
«Մանչեսթեր Յունաթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» (0:0) դեմ կայացած խաղին և նշել, որ արդյունքը գոհացնող է:
«Կարծում եմ` լավ խաղ անցկացրինք: Չէ որ, սա արտագնա խաղ էր «Լիվերպուլի» դեմ, որը հաղթում էր առաջատար թիմերի և միավորներ վաստակում: Սա լավ արդյունք է, քանի որ մրցակիցը մեր դարպասը գրավելու հիանալի հնարավորություններ ունեցավ:
Մրցաշրջանը երկար է: Տիտղոսի հավակնող թմերը միավորներ են կորցնելու, յուրաքանչյուր շաբաթ իրավիճակը կարող է փոխվել»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու