ՀՅԴ-ն գոհ է կառավարության ներկայացրած ծրագրից. հանդիպել են վարչապետի հետ
Քաղաքական
ՀՅԴ-ն դրական է գնահատում կառավարության ծրագիրը, քանի որ ՀՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացված բոլոր դյութներն արտացոլված են դրանում:
«Կառավարության ծրագիրը նախապես մեզ էլ են ներկայացրել, մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել, բայց ավելի մանրամասն կքննարկենք, երբ կբերվի Ազգային ժողով»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ի հիմնական ակնկալիքներն արդարացել են. «Մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ ծրագիր՝ կոնկրետ ժամկետների համար: Ծրագիրը պետք է արտացոլեր մեր համագործակցության ծրագիրը հանրապետականի հետ, որը ժամկետային չէր, գրեթե 90 եթե ոչ ավել տոկոսով համաձայնագրի բոլոր դրույթներն արտացոլված են»։
Հարցին, թե այս ծրագրի ձախողումը կլինի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձախողո՞ւմը, թե՞ Կարեն Կարապետյանի, Ռուստամյանը հավելեց.
«Սա կլինի ամբողջ երկրի ձախողումը։ Բոլորս էլ պատասխանատու ենք լինելու, եթե ձախողվի, գլխավորը հեռանկարային ճիշտ գործընթացն է, որ երկրի համար ճիշտ ուղեգիծ լինի և այդ ուղեգիծը, կարծում եմ, ճիշտ է»։
Իսկ, թե այս կառավարության ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս ծրագրերից, ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց. «Շատ բանով. նախ ծրագրում արտացոլվում է մեր հուշագրի դրույթները, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ, թիրախներ և կոնկրետ ժամկետներ»- եզրափակեց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ