ԱԺ խմբակցությունները դեռ մտածում են...
Քաղաքական
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ամփոփիչ ելույթներով հանդես եկան խմբակցությունները, որտեղ ներկայացրին իրենց տեսակետները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանության և ընդդիմության միջև ստորագրված համաձայնությանը հավատարիմ մնալով՝ կողմ կքվեարկեն ԸՕ-ի փոփոխված նախագծին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քննադատաբար մոտեցավ նախագծին, բայց չհստակեցրեց, թե ինչպես կքվեարկեն: Բիշարյանը կրկին հիշեցրեց, որ մասնակցել են ԸՕ փոփոխությունների վերաբերյալ բոլոր քննարկումներին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ առաջին ընթերցման ժամանակ չեն քվեարկի, իսկ երկրորդի ժամանակ իրենց առաջարկության շտկումից հետո կորոշեն՝ կողմ, թե` դեմ քվեարկել: Նա նաև նշեց, որ իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնագիրը դուռ է բացում իշխանափոխության հասնելու համար:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում էլ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին՝ հաշվի առնելով համատեղ քննարկումները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից Զարուհի Փոստանջյանն այսօր լուռ է: Խմբակցության մյուս պատգամավորը՝ նույնպես:
Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ