Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Հովիկ Աբրահամյանը ձեռնոց է նետում Կարեն Կարապետյանին...

Վերլուծական

Հոկտեմբերի 17-ին, ինչպես հայտնի է, վերջապես կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի մասին խոսվում էր դեռ շաբաթներ առաջ. ոմանք այն նույիսկ հասցրել էին կանխավ «աննախադեպ» որակել՝ վստահություն հայտնելով, թե դրա ընթացքում ընդունված որոշումները պատմական են լինելու: Անկախ այն բանից, թե ով և ինչպես է որակում կայացած նիստը կամ դրա հետևանքները պետության համար ինչպիսին կլինեն, փաստը մնում է փաստ, որ այն ոչ մի կերպ գերսենսացիոն կամ ճակատագրական համարելը խիստ չափազանցություն կլիներ. միայն այն փաստը, որ կառավարության նոր ծրագիրը գործելու է ընդամենը մինչև խորհրդարանական ընտրություններն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՄ նշանակությունը չափից դուրս ի սկզբանե գերագնահատված էր: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե որևիցե արտառոց անակնկալ այս նիստն այդպես էլ հայաստանյան հանրությանը չմատուցեց, բայց բավական է մի փոքր խորաթափանցություն դրսևորել, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչ հետաքրքրական նրբերանգներով հասցրեց աչքի ընկնել այս կարևորագույն քաղաքական իրադարձությունը:

Այսպես՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Վարդան Այվազյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Երբ վարչապետն ասել է, թե կառավարությունը նախատեսում է գազի սակագնի նվազեցում, Վարդան Այվազյանն, ով ավանդաբար համարվում է ՀՀԿ հին թիմի անդամներից, հակադարձել է վարչապետին, թե սակագին իջեցնելը կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարապետյանի կտրուկ պատասխանը՝ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:

Թեև այս միջատեպը ոմանց կարող է թվալ անկարևոր, բայց պարզից էլ պարզ է, թե իրականում ինչի մասին է այն վկայում. առանձնապես մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Հայաստանում ու այն էլ ներկայիս ներքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում, երբ լրջագույն վերադասավորումներ են տեղի ունենում իշխանական համակարգում, տեղի ունեցածը ոչ մի կերպ պարզ անհարթություն չես համարի. սրա տակ շատ կոնկրետ պրոցեսներ են թաքնված՝ կոնկրետ նպատակներով:

Կարծել թե Վարդան Այվազյանը կարող էր նման ինքնագլխություն դրսևորել ու յուրատեսակ «հաթաթա» տալ Կարապետյանին, կատարյալ միամտություն կլիներ, քանի որ տեղի ունեցածում չտեսնել ՀՀԿ հին թիմի ձեռագիրն՝ ինչ-որ չափով ուղղորդվող նաև նախագահականից, ուղղակի անհնար է: Պետք չէ մոռանալ, որ հին թիմը, որ աներկբայորեն ընդունում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեղինակությունն ու ինչ-որ իմաստով գլխավորվում նրա կողմից, այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ազդեցությունը Կարապետյանի կողմից փորձ է արվում սահմանափակել:  Ուստի ամեն գնով ուղիներ է որոնում՝ սկսված գործընթացը կանխելու ու ամեն բան ի շրջանս յուր վերադարձնելու:

Այն, որ Կարապետյանի՝ քաղաքական ասպարեզ մտնելով շատերի խաղաքարտերը խառնվեցին, հանրահայտ իրողություն է. առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ Կարապետյանը ՀՀԿ-ում չուզողների պակաս առանձնապես չի զգալու՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի ու նրան հավատարիմների: Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի դիրքորոշմանն, ապա արդեն իսկ պարզ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ակտիվորեն չմիջամտել երկու թևերի միջև առկա բախմանը՝ ՀՀԿ հին թիմին դարձնելով մահակ՝ Կարապետյանի գլխին՝ նրան հնարավորինս սեփական ազդեցության տիրույթում պահելու համար: Կոնֆլիկտ հրահրելով նորերի ու հների միջև՝ նախագահը փորձելու է սեփական վերահսկողության տակ պահել թե՛ առաջիններին, թե՛ վերջիններին՝ ստանձնելով յուրատեսակ արբիտրի դեր:

Բայց այս ամենը, բացի ներիշխանական թեժացող խժդժությունների փայլուն ապացույց լինելուց, խոսում է մեկ այլ բանի մասին ևս. ՀՀԿ-ն, որի կորիզը, գաղտնիք չէ, հենց հին թիմն է, կատեգորիկ վերաբերմունք է դրսևորում ամեն նորի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բոլոր այն ուժերը, որոնք կարող են տեսանելի ապագայում հայտ ներկայացնել՝ մուտք գործելու քաղաքական դաշտ, ակամա ստիպված են լինելու բախվել աննախադեպ ընդդիմության՝ ի դեմս ՀՀԿ-ի, ուր բառացիորեն թշնամական վերաբերմունք ունեն ամեն նորի, դրականի նկատմամբ, քանի որ միգուցե բոլորովին բնազդաբար շատ կոնկրետ վտանգ են զգում սեփական իշխանության նկատմամբ, որն, ինչպես հայտնի է, փորձում են հավերժացնել:

Վերն ասվածից հետևում է մեկ բան՝ առանց համընդհանուր իրական պայքարի, հասարակությունն այդպես էլ չի կարողանալու հասնել այն փոփոխություններին, որոնք վաղուց օրհասական են դարձել իր համար: Առանց տոտալ համախմբվածության ժողովուրդը ստիպված է լինելու կքած մնալ իր խնդիրների անտանելի ծանրության տակ՝ լավ օրերի տեսլականը թողնելով մշուշոտ ապագային:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված