«Ազատ Դեմոկրատներ»-ի հետ ինչի՞ պետք ա մասնակցեմ ընտրություններին. Ալիկ Արզումանյան
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը չհստակեցրեց՝ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ:
Ալիկ Արզումանյանից հարցրինք, ամեն դեպքում, եթե որոշում կայացնի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում նա կլինի՞, պատասխանեց այսպես. «Ես իմ կուսակցությունն ունեմ, «Ազատ Դեմոկրատներ»-ի հետ ինչի՞ պետք ա մասնակցեմ»,- ասաց նա:
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչատուր Քոքոբելյանի ջրերը մի առվով չեն հոսում: Այդ իսկ պատճառով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը որոշել է հաջորդ խորհրդարանական ընտրությունների ցուցակում իր ընկերոջը չընդգրկել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ