Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է 

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով հիմնանորոգվում են Վարդենիսի և Սևանի տարածքների որոշ բուժհիմնարկներ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով այժմ հիմնանորոգվում է Սեւան քաղաքի Գագարինավանի մանկապարտեզի բուժկետը եւ Սեւանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի համար կառուցվում սանհանգույց: Մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի եւ ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրին ֆրանսիական կողմի ներկայացուցիչները:

«Աշխատանքները սկսվել են այս տարվա հոկտեմբերի 7-ից: Գագարինի մանկապարտեզի բուժկետում, բացի հիմնանորոգումը, կառուցվում է նաեւ սանհանգույց: Այստեղ մեր կողմից ներդրվող գումարը կազմում է 3 միլիոն 100 հազար դրամ: Իսկ Սեւանի ԲԿ մանկական բաժանմունքի սանհանգույցի կառուցման համար հատկացրել ենք 1 միլիոն դրամ»,- ներկայացրեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ներկայացուցիչ Ժան-Պոլ Մասնադան: Վարդենիսի տարածքի համայնքներում կատարված ուսումնասիրությունից հետո «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը, Գեղարքունիքի մարզպետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, առաջնահերթ է գնահատել Լճավանի բուժկետի, Կարճաղբյուրի եւ Ծովակի բուժամբուլատորիաների հիմնանորոգումը:

«Լճավանի բուժկետում կկատարվեն 3 միլիոն 200 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Կկառուցվի սանհանգույց եւ կեղտաջրերի հավաքման հոր: Այս եւ այլ կարգի աշխատանքներում մեզ աջակցություն խոստացավ նաեւ համայնքի ղեկավարը: Կարճաղբյուրի բուժամբուլատորիայում նորոգելու ենք շենքի մասնակի հատվածը, որտեղ կատարելու ենք 2 միլիոն 873 հազար դրամի ներդրում: Այստեղ նորոգվող հատվածը ծառայելու է որպես մամոգրաֆիայի սենյակ: Իսկ Ծովակի բուժամբուլատորիայում 1 միլիոն 300 հազար դրամի հաշվին նախատեսում ենք նոր պատուհանների եւ դռների տեղադրում, լաբորատորի այի եւ քարտադարանի սենյակների սալիկապատում: Իր անձնական միջոցներով եւ բանվորական ուժով մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ծովակի բուժամբուլատորիայի տնօրենը: Այս տարվա մեր ծրագրերի մեջ է մտնում նաեւ Վարդենիսի պոլիկլինիկայի ենթակայությամբ աշխատող բուժքույրերի վերապատրաստման կազմակերպումը: Լճավանում, Կարճաղբյուրում ու Ծովակում շինարարական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից հետո եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Մեր համեստ բյուջեով մենք փորձում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել: Շինարարակ ան աշխատանքների որակը կվերահսկվի թե մեր, թե Գեղարքունիքի մարզպետարանի կողմից»,- հավելեց Ժան-Պոլ Մասնադան: Իր հերթին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր ներդրվող լումայի արդյունավետ, նպատակային ծախսումը գտնվում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուշադրության եւ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

«Բոլոր կարգի աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին եւ որակով, մենք պետք է շարունակենք առաջ շարժվել հաստատված փոխվստահության պայմաններում, որպեսզի կարողանանք արդյունավետ ու նպատակային օգտագործել բոլոր ներդրումները: Ֆրանսիական կողմի ներդրումները, որքան էլ լինեն համեստ, այդուհանդերձ, նպաստում են մեր մարզում առողջապահական համակարգի արդիականացմանը եւ զարգացմանը»,- շեշտեց Անդրանիկ Հակոբյանը: Ֆրանսիական կողմի հավաստմամբ՝ Վարդենիսի տարածքի բուժհիմնարկներում եկող տարվա ընթացքում եւս կշարունակվեն հիմնանորոգման ծրագրերը: Սակայն ծրագրերի հասցեականությունը կորոշվի միայն կարիքների գնահատումից հետո:

«Մենք առաջին հերթին մեր ուսումնասիրությունների արդյունքում պետք է կատարենք կարիքների գնահատում, այն համադրենք մեր ունեցած տարեկան բյուջեի հետ, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր ներդրվող գումար ծախսել արդյունավետ ու նպատակային: Կփորձենք մոտակա տարիների ընթացքում քայլ առ քայլ Վարդենիսի տարածքի համայնքներում լուծում տալ բուժհիմնարկների արդիականացման խնդիրներին»,- հավաստեց ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչը:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին
Ամենադիտված