«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լեգիային» (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում F խմբում ընդգրկված «Արքայական ակումբը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Լեգիային» և առավելության հասավ 4:1 հաշվով:
Գարեթ Բեյլը հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց Յոդլովեցը դարձավ ինքագոլի հեղինակ:
22-րդ րոպեին դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռադովիչը:
Առաջին խաղակեսում մադրիդցիները հաշիվը դարձրին 3:1. Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Ասենսիոն: 68-րդ րոպեին Ալվարո Մորատան գոլային փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Լուկասը` 4:1:
Հանդիպման վերջին գոլը գրանցվեց 84-րդ րոպեին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն գոլային փոխանցում կատարեց Ալվարո Մորատային:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու