Վայելում ենք Թեհրանը. Արոնյանն իր հանգստի մասին (լուսանկար)
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան իր էջում գրել է, որ հիանալի ժամանակ է անցկացնում Իրանում:
«Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռը բարձրանալիս: Այժմ վայելում ենք Թեհրանը»,- գրել է շախմատիստը:
Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հերքել այն տեղեկությունները, որ Արոնյանը և Արիաննե Կաուիլլին կորել են Իրանի լեռներում:
«Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Լևոն Արոնյանը և Արիաննե Կաուիլլին կորել են Իրանի լեռներում, չի համապատասխանում իրականությանը: Արոնյանն ու Արիաննեն, ովքեր բարձրացել էին Դամավանդ լեռը, իջել են լեռից և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել»,- գրված էր ֆեդերացիայի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու