«ՀԺ».Կառավարության նոր ծրագիրը տարբերվում է նախկիններից
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց' կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը եւ այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը:
«Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության եւ որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:
Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է:
Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը տարբեր ձեւակերպումներով, այս մեկում նման ակնարկ անգամ չկա:
Սա պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ