«Ժողովուրդ». Իսկ Կարեն Կարապետյանի նախորդները կոռուպցիայի դեմ չէի՞ն պայքարում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է. «Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում առաջնային խնդիրը կոռուպցիան է, որը պատել է պետական կառավարման ողջ համակարգը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին: Սակայն, ինչպես նախորդները, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար եւս կոռուպցիան տասներորդ խնդիրների ցանկում է, իսկ ծրագրում կոռուպցիային վերաբերող ձեւակերպումները ավելի շատ կենաց են հիշեցնում: Մասնավորապես ծրագրում կարդում ենք. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»:
Իսկ ով է ասում, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունները բավարար «ջանք» չէին գործադրում: Լավ էլ ջանում էին, դրա արդյունքում էլ իրենց նշանակած իշխանական մեծամասնությունը տարեցտարի երկրի ողջ կապիտալը կուտակեց իր ձեռքում: Հենց այդ իշխանության շնորհիվ էլ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ