Լաս Վեգասում Rolling Stones-ի համերգը չեղարկվել է Միք Ջագերի հիվանդության պատճառով
Այլ
Լաս Վեգասում (ԱՄՆ) Rolling Stones-ի համերգը հոկտեմբերի 19-ին չեղարկվել Է երգիչ Միք Ջագերի հիվանդության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հաղորդագրություն Է հրապարակված բրիտանական ռոք խմբի պաշտոնական կայքում:
«Ափսոսանքով հայտնում ենք, որ հոկտեմբերիի 19-ին Rolling Stones-ի' T-Mobile Arena-ում պլանավորված համերգը չեղարկված Է: Խմբի մենակատար Միք Ջագերը հիվանդացել Է լարինգիտով, եւ բժիշկները խորհուրդ են տվել հանգիստ տալ ձայնին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ կազմակերպիչներն առայժմ խորհուրդ չեն տալիս հանձնել տոմսերը, որվհետեւ կարող Է համերգի նոր ամսաթիվ նշանակվել: Ընդամենը Լաս Վեգասում ծրագրված Է խմբի երկու ելույթ, հոկտեմբերի 22-ին նշանակված շոուի ճակատագիրը դեռեւս պարզ չԷ:
The Rolling Stones-ի խումբն ստեղծվել Է 1962 թվականին եւ ամենահաջողակներից մեկն Է համարվում աշխարհում: Խումբը թողարկել Է ավելի քան 20 ստուդիական ալբոմ, դրանց ընդհանուր տպաքանակը, ներառյալ համերգայինները, գերազանցել Է 250 միլիոն նմուշը: 1989 թվականին խումբը ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, իսկ Rolling Stones հանդեսը 2004 թվականին նրան չորրորդ տեղն Է հատկացրել բոլոր ժամանակների մեծագույն կատարողների թոփ-50-ում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ