Փոխնախարարը վստահեցնում է՝ Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում
Հասարակություն
Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մեծ նշանակություն է տալիս կեղծ դեղերի դեմ շրջանառության պայքարին՝ ընդգծելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է: Ազգային ժողովում ԵԱՏՄ-ում միասնական դեղորայքի շուկա ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀ առողջ ապահության փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում:
«Կեղծ դեղերն արտադրվում են Հայաստանի շուկայից դուրս: Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում, կրկնում եմ, բայց դրանք լինում են շրջանառության մեջ: Դրանց դեմ պետք է պայքարեն այն երկրները, որտեղից ներմուծվում են: Հենց իրենք պետք է ջանքեր գործադրեն՝ կեղծ դեղերի արտադրության դեմ պայքարելու համար: Պետությունը վերահսկում է օրինական արտադրությունը»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ փոխնախարարի՝ կեղծ դեղերի հայտնաբերման միակ ճանապարհը փորձաքննությունն է, ահազանգը: «Ցավոք, մենք ունենք տեսչական մարմին, որի կարողությունները փոքր են, թույլ են: Իսկ ԵԱՏՄ-ում դեղորայքի միասնական շուկա ձևավորելու դեպքում այս տեսչության կարողությունները ուժեղանալու են»,- հավելեց Սերգեյ Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ