Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ 

Անուններ չեմ ուզում տալ, բայց մենք անակնկալ ցուցակով ենք ներկայանալու. Խաչատուր Քոքոբելյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն այս անգամ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, ում հետ խոսել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններից, Ալեքսանդր Արզումանյանի հետ տարաձայնություններից ու գալիք փոփոխություններից:

- Խորհրդարանական ընտրություններն արդեն սարերի հետևում չեն: Այս ընթացքում ձևավորվում են նոր ուժեր, նոր խմորումներ են տեղի ունենում, ընտրացուցակներն են թարմացվում: «Ազատ Դեմոկրատներ»-ի ցուցակն արդեն պատրա՞ստ է խորհրդարանական ընտրություններին, հայտնի՞ է՝ ովքեր են ընդգրկվելու այդ ցուցակում:

- Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, և հիմա էլ կողմնակից ենք զուտ գաղափարական հենքի վրա հիմնված համախմբմանը: Այնտեղ կարող են լինել քաղաքական ուժեր, անհատներ ու նոր դեմքեր, այդ թվում նաև հասարակական գործիչներ, ովքեր ազատական են իրենց գաղափարներում և որդեգրել են արևմտյան արժեհամակարգի գիծը, այսինքն՝ դեմոկրատական-ժողովրդավարական արժեհամակարգը՝ խարսխված այդ ուղղության քաղաքականության վրա: Ինչո՞ւ ոչ, նաև այն քաղաքական գործիչներին ու անհատներին, ովքեր քաղաքական այդ մշակույթի կողմնակիցն են:

Պարզ է, որ այս ընթացքում խմորումներ լինում են, ավելին՝ կա նաև բանակցային գործընթաց տարբեր ուժերի ու անհատների հետ: Մենք բազմիցս  նշել ենք, որ պետք է գնանք հստակ մեր ցուցակով, որը որպես հարթակ կծառայի այն մարդկանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն միանալ մեզ և միասնական ցուցակով ներկայանալ՝ հաշվի առնելով նաև ռեսուրսների այն վիճակը, որը կա ընդդիմադիր դաշտում:

- Այս ընթացքում մամուլում շրջանառվում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի անունը: Խոսակցություններ կան, որ նրան առաջարկել եք միանալ Ձեզ: Նրա հետ բանակցություններ ընթանո՞ւմ են այս պահին:

- Բնականաբար Հրանտ Բագրատյանի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք: Եվ ոչ միայն այսօր, այլև նախկինում ևս եղել է այդ շփումը: Եվ քանի դեռ բանակցային գործընթացը շարունակվում է, ես անուններ առայժմ չեմ տա: Բայց ասեմ, որ մենք բանակցություններ ենք վարում նաև այլ հայտնի քաղաքական ուժերի ու գործիչների հետ: Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում այդ անունները հայտնի կդառնան: Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես դուք ասացիք, ընտրությունները սարերի հետևում չեն: Մենք հասարակությանը կներկայացնենք, թե ինչ ցուցակով ենք ներկայանալու, ինչ կազմով ու թիմով: Հավատացնում եմ Ձեզ, որ այդ ցուցակում նոր մարդիկ շատ կլինեն: Մեր ցուցակը գուցե շատ շատերի համար անակնկալ լինի, քանի որ կան մադիկ, ովքեր հանրության շրջանում այդքան էլ հայտնի չեն, բայց պակաս կարևոր չեն, ու մեր մշակույթի հետևորդն են:

Մենք միշտ էլ կողմնակիցն ենք եղել նոր դեմքեր քաղաքական դաշտ բերելու մոտեցմանը: Այսօրվա իրավիճակում, այս ուռճացած ու լճացած քաղաքական դաշտում, կարծրացած քաղաքական գաղափարների ու մոտեցումների դեմ լավագույն դեղամիջոցը նոր գաղափարներն ու նոր դեմքերն են:

- Այսօր հաճախ ենք խոսում սերնդափոխության մասին, Դուք էլ ընդգծեցիք, որ այսօր դա անհրաժեշտություն է, սակայն քաղաքական դաշտի հնաբնակները, կարծես թե, դա թույլ չեն տալիս. Խորհրդարանն՝ ընտրությունից ընտրություն ներկայանում է հին կազմով: Ի՞նչ եք կարծում, այս անգամ Ձեզ կհաջողվի նոր դեմքեր բերել Խորհրադարան:

- Ավելին, քան վստահ եմ: Երբ բանակցություններն ավարտվեն, դուք կտեսնեք, թե նույն մեր կուսակցության վարչության կազմում ինչ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Դուք կտեսնեք նոր դեմքեր, այդ թվում՝ երիտասարդներ: Կան մարդիկ, ովքեր հանրությանն հայտնի դարձան հենց կուսակցական գործունեության ընթացքում: Անուններ նորից չեմ տալիս, և պարկեշտ չեմ համարում կուսակցության վարչության մյուս անդամներին նեղացնել: Ես կարծում եմ՝ ընտրական ցուցակում ընդգրկվելը զուտ հնարավորություններից է բխում: Բացի այս կարծում եմ, որ հատկապես մեր հարթակը պարտավոր է լինել այն տեղը, որտեղ պետք է իրենց դրսևորեն երիտասարդները, ինչու ոչ նաև այն քաղաքացիներն, ովքեր ունեն նոր գաղափարներ ու մոտեցումներ: Նրանք քաղաքական դաշտում հենց այդ հարթակով պետք է իրացվեն, այլապես մեր գործունեությունն իր նպատակին չի ծառայի:

- Պարոն Քոքոբելյան, ասում են «Ազատ Դեմոկրատներ»-ից նեղացած է նաև կուսակցության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը. ինչն է պատճառը, որ, պատկերավոր ասած, Ձեր ջրերը մի առվով չեն հոսում:

- Շատ անկեղծ եմ ասում, որ իմ ու Ալեքսանդր Արզումանյանի միջև որևէ խնդիր չկա: Ալեքսանդր Արզումանյանն ինձ համար ինչպես ընկեր է, այնպես էլ՝ գործընկեր: Մենք ունենք ընդհանուր մոտեցումներ, հեռու ենք միջանձնային հարաբերություններից ու որևէ մեկը երբևէ ականատես չի լինելու մեր խնդիրներին: Ես երբեք հաշվի չեմ առնում անձնական հարաբերությունները գործնականում: Իսկ իմ և Ալեքսանդր Արզումանյանի միջև նաև շատ լավ անձնական հարաբերություններ են ձևավորված: 

- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր ցուցակում նա ևս տեղ գտնի:

- Նորից եմ կրկնում՝ անձերի մասին այս պահին խոսելը տեղին չեմ համարում:

Արմինե Եփրեմյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացելԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԿրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասինԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստինՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդումԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանմանԲախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներԱշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբԹրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռովԻշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան ԱբրահամյանՄայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկանԴատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ» Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ» Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ» 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ» Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը Ռուսաստան
Ամենադիտված