Ցանկանում եմ՝ Մեսսին մնա «Բարսելոնայում». Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք Լիոնել Մեսսին երբևէ կցանկանա խաղալ ԱՊԼ-ում:
«Չեմ զանգել Մեսսիին, քանի որ նրան ամենաշատը ցանկանում եմ, որ կարիերան ավարտի «Բարսելոնայում»: Նա այդտեղ կարող է խաղալ դեռ երկար տարիներ:
Դա լավագույն վայրն է Մեսսիի համար: Սակայն, մի օր նա միգուցե որոշի խաղալ այլ տեղ`կյանքի նոր փորձ ստանալու համար, կամ էլ որպեսզի երեխաները անգլերեն սովորեն:
Այնպես, որ հավանականություն կա: Եթե երբևէ նա որոշի հեռանալ, ես հույս ունեմ` դա չի պատահի, ապա կլինի 4 ակումբից կազմված ցանկ, որոնք կցանկանան ձեռք բերել նրան:
Դա կլինի հենց Մեսսիի որոշումը, այլ ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու