Ցանցում հայտնվել են Դևիդ Բոուիի երկու չհրատարակված երգերը
Այլ
BBC Radio 6-ով եւ BBC Radio 2-ով տեղի է ունեցել Դեւիդ Բոուիի կողմից ձայնագրված եւ նախկինում չհրատարակված վերջին երեք տրեկներից երկուսի պրեմիերան: When I Met You եւ No Plan, ինչպես նաեւ դեռ չթողարկված Killing a Little Time երգերը կհայտնվեն «Ղազարոս» մյուզիքլի սաունդտրեկում, որը երաժիշտն ավարտել է մահվանից առաջ: Ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 21-ին:
«Ղազարոս» մյուզիքլը, որում գլխավոր դերը կատարում է Մայքլ Ս.Հոլը, գրվել է Դեւիդ Բոուիի եւ Էնդ Ուոլշեմի կողմից: Առաջին ցուցադրությունները 2015 թվականի դեկտեմբերին-2016 թվականի հունվարին անցկացվել են Մանհեթենի New York Theatre Workshop-ում, երբ հանրությունը լսել է Բոուիի վերջին տրեկները՝ թատերախմբի կատարմամբ: Սպասվում Է, որ լոնդոնյան պրեմիերան կկայանա հոկտեմբերի 25-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ