Հարգում եմ Մոուրինյուի որոշումը. Ռունի
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին խոսել է այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իրեն դաշտ դուրս չի բերում հիմնական կազմում: Ֆուտբոլիստը նշել է, որ հարգում է մարզչի որոշումը:
«Հաճելի է մտածել, որ կարող եմ խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը: Բայց դա մարզչի որոշումն է և ես հարգում եմ նրան: Պատրաստ կլինեմ, երբ դրա կարիքը լինի: Հաջորդ շաբաթ դառնալու եմ 31 տարեկան և դեռ շատ խաղեր ունեմ առջևում», -Ռունիի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Ռունին վերջին անգամ թիմի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 21-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու