Արթուր Պետրոսյանը կարող է թարմություն հաղորդել հավաքականին. Լևոն Պաչաջյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է հավաքականի նորնշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին և նշել.
«Հավաքականի և առհասարակ հայկական նորագույն պատմության ամենավառ ու տաղանդաշատ նախկին ֆուտբոլիստներից մեկը կգլխավորի մեր հավաքականը։ Արթուրը, եթե հիշում եք, Շալանդի հետ աշխատում էր հավաքականի շտաբում և արդեն փորձ է ձեռք բերել հավաքականում աշխատելու համար։ Եվ եթե հաշվի առնենք, որ նա արդեն մի քանի տարի աշխատում է Ցյուրիխում որպես մարզիչ և հենց երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունի, ապա կարելի է ակնկալել, որ նա կարող է թարմություն հաղորդել հավաքական թիմին։ Համենայնդեպս, սպասենք և հուսանք, որ այս ընտրությունը դրական անդրադարձ կունենա դժվար վիճակում գտնվող հավաքականի վրա: Հաջողություն եմ մաղթում։»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաչաջյանը:
ՀՖՖ-ն ավարտել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված բանակցությունները, և նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու