«Ֆեներբահչեի» ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել (լուսանկար)
Սպորտ
Թուրքական «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներին անգլիական Մանչեսթեր տեղափոխող ինքնաթիռը՝ թռչունների հետ բախման արդյուքում Բուդապեշտում հարկադրված վայրէջք է կատարել, քանի որ ինքնաթիռի դիմապակին ճաքել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները մեկնելիս են եղել Մանչեսթեր, որտեղ հոկտեմբերի 20-ին տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի խաղարկության երրորդ տուրի հանդիպումը` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ինքնաթիռը պատկանում է Bora Jet ավիաընկերությանը: Ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները սպասում են մեկ այլ ինքնաթիռի, որը նրանց Բուդապեշտից կտեղափոխի Մանչեսթեր:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու