Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Հեռացող նախագահի ծրագիրը…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, արդեն հոկտեմբերի 20-ին ԱԺ քննարկմանն է ներկայացվելու նորաթուխ կառավարության ծրագիրը, որն էլ հաստատվելուց հետո դառնալու է այն հիմնական փաստաթուղթը, որի վրա հիմնվելով՝ Կարապետյանի թիմը փորձելու է կառուցել իր տնտեսական քաղաքականությունը: Պետք է նշել, որ դրանում տեղ գտած հիմնադրույթները բավական գրավիչ են ու խոսում են այն մասին, որ կառավարության բուն նպատակն է եղել՝ այն հնարավորինս մարդակենտրոն դարձնելը՝ սեփական ուշադրությունը կենտրոնացնելով այն բոլոր սոցիալական հիմնախնդիրների վրա, որոնք ամենաշատն են հուզում հասարակությանը:

Իհարկե, հարցը թե որքանով է կառավարությանը հաջողվելու լիարժեքորեն կյանքի կոչել ներկայացրած ծրագիրը, դեռևս հարցական է, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, մի բան է ինչ-որ հիմնադրույթներ գրավոր կերպով շարադրելը, և բոլորովին այլ բան՝ դրանք իրականացնելը: Համենայն դեպս՝ հանրության դառը փորձը հուշում է՝ոչ միշտ է, որ պրակտիկան կարող է բխել տեսությունից:

Բայց, որքան էլ տարօրինակ կարող է հնչել,Կարապետյանի կառավարության մշակած ծրագիրն ամենևին էլ իր հիմնադրույթների պատճառով չէ, որ բավական լայն քննարկման առարկա է դարձել հատկապես հայկական ԶԼՄ-ներում. ոմանք նրբանկատորեն իրենց ուշադրությունը կենտրոնացրել եմ մեկ այլ՝ առաջին հայացքից անկարևոր թվացող իրողության վրա: Պարզվում է՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների կողմից ներկայացրած ծրագրերի՝ այս մեկում ուղղակիորեն բացակայում է հղումը նախագահի նախընտրական ծրագրին, ու ոչ մի խոսք այն մասին, թե հատկապես նախագահի ծրագրի, որ դրույթները կարող էին արտացոլված լինել ծրագրի այս կամ այն կետում: Ակամա տպավորություն է ստեղծվում, թե նախագահին դիտավորյալ են անտեսել՝ ընդգծելու Կարապետյանի ինքնիշխան լինելու հանգամանքը:

Իսկ այն հարցի պատասխանը, թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս՝շատերի համար ոչ անկարևոր փաստը, կարծում ենք, առավել քան պարզ է. կառավարությունում, ըստ էության, գցել-բռնել են ու որոշել, որ իմաստ չուներ գնացող նախագահի անունն ավելորդ անգամ հոլովել մի փաստաթղթում, որի հետ նախագահը շատ քիչ առնչություններ ունի. սա, եթե կուզեք, խորհրդարանական կարգերի ոգուն համապատասխանող մի ծրագրային փաստաթուղթ է, յուրատեսակ փորձ՝ ադապտացնելու երկիրը նոր իրողություններին, ուր նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են լինելու:

Լա՞վ է դա, թե՞ վատ, ճի՞շտ էր արդյոք, երկիրը դարձնել խորհրդարանական կառավարման մոդել ունեցող հանրապետություն, թե՞, այնուամենայնիվ, պատերազմող ու բազում փորձությունների մեջ գտնվող ժողովրդի համար խորհրդարանական կառավարման մոդելը կարող է մի նոր փորձություն դառնալ, առանձին հարց է, բայց այն, որ նախագահական ինստիտուտը, ի տարբերություն այլ ինստիտիտուտների, շատ ավելի կայացած էր մեզանում, անհերքելի իրողություն է. այն յուրատեսակ համախմբող դեր էր կատարում հանրության համար՝ մի բան, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանին այս դժվարին օրերին, երբ երկիրը ստիպված է բախվել զանազան մարտահրավերների:

Եվ ուրեմն՝ միանգամայն տեղին հարց կարող է առաջանալ յուրաքանչյուր մեկի մոտ,ով իրեն երկրի անքակտելի մասնիկ է համարում՝ ի՞նչ է առաջարկվում մեզ այս ամենի դիմաց կամ ի՞նչ ենք ձեռք բերելու մենք՝ հրաժարվելով Հայաստանի համար ավանդական դարձած կառավարման մոդելից: Իսկ պատասխանն առավել քան հուսահատեցնող է՝ ոչ մի նորմալ բան:

Այն, ինչ փաստեցին վերջին ՏԻՄ ընտրությունները, բավական է, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, որ մենք դեռևս պատրաստ չենք խորհդարանական կառավարման մոդելին անցնելուն: Իշխանությունների տոկոսային խաղերը, ռեյտինգ-մեյտինգները, որ ծառայեցվեցին բացառապես ՀՀԿ-ի գերիշխանությունը հավերժացնելու համար, ապացուցում ու փաստում են այն ճշմարտությունը, որ կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը մեր պարագայում դառնալու է ոչ թե առաջընթաց, այլ՝ իսկական հետքայլ՝ ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլև, որ ամենակարևորն է, անվտանգության. պետք չէ մոռանալ, որ մենք պատերազմող երկիր ենք ու ցանկացած ներքին ցնցում կարող է վճռորոշ լինել մեր փխրուն պետականության համար (եթե հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրությունները խորհդարանական ընտրությունների յուրօրինակ նախերգանքն էին, ապա պարզ է դառնում՝ սպասվող ընտրությունների հետ որևիցե հույս կապելն անիմաստ է):

Բայց եղածն արդեն եղած է, ու ուզած-չուզած պետք է մտածել, թե ինչ է պետք անել՝ պատրաստ լինելու այն նոր ռեալներին, որոնք վաղն են հաստատվելու: Անկասկած, հարկավոր է ուժ գտնել, կամք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ չտալու այն անարխիան, որ տիրում էր ՏԻՄ ընտրություններին: Ասել կուզի՝ մեզ որակապես այլ ընտրություններ են հարկավոր, այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներն անվիճարկելի կլինեն հանրության կողմից, ու որոնք կդառնան իրական արտացոլանքը հասարակության շրջանում իշխող քաղաքական հայացքների ու տրամադրությունների, հակառակ պարագայում հայտնվելու ենք չավարտվող կոլապսի հորձանուտում, որ կարող է կործանարար լինել Հայաստան պետության համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված