Ժամանակն է` Մխիթարյանը վերադառնա այն խաղամակարդակին, որին կարող է հասնել. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ֆեներբահչեի» դեմ խաղից առաջ խոսել է նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մխիթարյանը մարզվում է թիմի հետ՝ առանց սահմանափակումների: Չեմ կարող հաստատել, որ նա վաղվա խաղին կմասնակցի, թե ոչ, բայց նա արդեն առողջ է: Այժմ ժամանակն է, որ նա վերադառնա այն խաղամակարդակին, որին`գիտենք, որ կարող է հասնել»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեներբահչե» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու