Եվս մեկ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն
Քաղաքական
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է:
Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում:
Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով»:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով` Հայկ Խաչատրյանն անդամակցելու է «Համախմբում» կուսակցությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ