Տարածաշրջանային զարգացումները սահմանափակում են մեր հնարավորությունները. վարչապետ
Քաղաքական
Մեր թիմի ծրագիրն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Աժ-ում այսպես սկսեց իր ելույթը, Կառավարության ծրագրի հիմնական զեկուցող, ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հայտարարեց, որ այս ծրագրի մշակման ընթացքում բազում հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հայաստանի նախկին վարչապետների, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող մի շարք քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա տնտեսագետների, ինչպես նաև երկրի շահերի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց հետ:
«Մանրամասն քննարկումներ եղել են նաև ՀՀԿ և ՀՅԴ կառույցների հետ: Այս ծրագիրը միջոցառումների ծրագիր է՝ սահմանված ժամկետներով»,- հավելեց վարչապետը:
Իր ելույթում նա առանձնացրեց մի քանի դրույթներ, որոնք ընդգրկված են ծրագրում և ընդգծեց, որ կառավարության նպատակն է Հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել Հայաստանի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը և ապահովել ապագայի նկատմամբ լավատեսությունը: «Այս նպատակները կարևոր են միշտ և ունեն դրսևորում ցանկացած ժամանակահատվածում: Մեր խնդրն է վերհանել դրանց հասնելու խոչընդոտները և արդյունավետ լուծումներ տալ այդ խնդիրներին»,- հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանը թևակոխել է զարգացումների նոր փուլ, հետևաբար, դա սահմանափակում է անմիջական գործընկերների մոտ ընդհանուր տրենդների արագ աճի հնարավորությունները. «Ինչը ենթադրում է նաև տնտեսական աճի ցածր տեմպ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ