Երևանում հրդեհվել է ռուսական համարանիշներով «X6». (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժանը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր եղավ մարել կրակը։ Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։ Ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արման Աղաջանյանին։
Մանրամասն՝ այստեղ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ