Վարդան Արամյանը համամիտ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Իրավաչափ չէ խոսել դեֆոլտի և վտանգված լինելու մասին»
Քաղաքական
ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը պատարստ չէ ընդունել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը:
Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին.
«Ես համաձայն չեմ հարգարժան պարոն Առաջին նախագահի հիմնական թեզերի հետ, որ արտաբյուջետներում կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև արտաբյուջետները կատարվում են այնպես, ինչպես բյուջեի մնացած ծրագրային հատվածները»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած ոլորտում էլ ռիսկեր կան:
«Ես դեֆոլտի կանխատեսում չունեմ, փոխարենն ունեմ մտահոգություն: Այն է՝ կան գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն»,- ասաց նա:
Նախարարը կարծիք հայտնեց, որ այս պահին իրավաչափ չէ խոսել դեֆոլտի և վտանգված լինելու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ