Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Արցախի անվտանգությունը՝ երկրորդական հա՞րց...

Վերլուծական

Անկասկած, ներկայումս հանրությանը հուզող թիվ մեկ թեմաներից մեկը՝ վերաբերող երկրի ներքին կյանքին, կառավարության ներկայացրած ծրագիրն է, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու այն հարցի պատասխանը, թե առաջիկայում հատկապես որ ուղենիշով է մեր երկիրը զարգանալու: Պետք է նշել, որ չնայած ծրագրի ինչ-ինչ դրական կողմերին, փաստաթուղթը ոչ միանշանակ գնահատականների է արժանացել՝ պայմանավորված հատկապես այն բացթողումներով, որ տեղ են գտել դրանում՝ ի հեճուկս ունեցած ակնկալիքների: Խորքային հայացք նետելով կառավարության ծրագրին՝ հասկանում ես, որ հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերում փաստաթուղթը բավական մակերեսային լուծումներ է առաջարկում. դրանք մակերեսային են հատկապես Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում ու չեն բխում այն իրողություններից, որում Հայաստանն ու Արցախը ստիպված են գոյատևել: Պետք չէ մոռանալ, որ որքան էլ գեղեցիկ ու «հյութեղ» տեսք ունենան ծրագրային հիմնադրույթներն ու խոստումնալից հնչեն, դրանք ոչինչ են, եթե հարցականի տակ է առնված երկրի անվտանգությունն ու պատշաճ ուշադրություն դարձված չէ Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեցող արցախյան խնդրին. հենց սրանից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե մեզ արդյոք կհաջողվի՞ իրական առաջընթաց ապահովել երկրում, թե՞ շարունակելու ենք դոփել տեղում՝ առանց որևիցե լուրջ հեռանկարի:

Իսկ այն, որ Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի ամենախոցելի կողմերից մեկը հենց Արցախի անվտանգությանը վերաբերող հիմնադրույթների բացակայությունն է, պարզ է դառնում հենց այն պահից, երբ ձեռքդ ես վերցնում փաստաթուղթը. ոչ մի կոնցեպտուալ, համապարփակ դրույթ՝ վերաբերող հայոց պետականության պատվարը հանդիսացող Արցախին, այնտեղ չես գտնի: Մասնվորապես՝ բաց է մնում այն հարցը, թե հատկապես ինչ հիմքի վրա են զարգանալու Հայաստանի ու Արցախի միջև հանդիսացող հարաբերություններն ու ինչ իրավապայմանագրային հիմքի վրա է հիմնվելու երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը. ոչ մի խոսք կողմերի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համապատասխան միջպետական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին գոյություն չունի: Ասել կուզի՝ կառավարության ծրագրում ղարաբաղյան խնդրին խորքային ուշադրություն դարձված չէ:

Թե հատկապես ինչով կարող է այս հանգամանքը պայամնավորված լինել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ. դժվար թե այնտեղ չեն գիտակցում այս խնդրի ողջ կարևորությունը մեր երկրի համար: Եթե ոմանք կարծում են, թե Ալիևը հրաժարվել է Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից, ապա չարաչար սխալվում են, քանի որ Ալիևի՝ վերջերս Կիսիլյովին տրված հարացազրույցը բավական է, որպեսզի պարզ դառնա՝ ապրիլյան դեպքերի կրկնությունը՝ շատ ավելի ողբերգական երանգներով, ամենևին էլ օրագարգից հանված չէ, իսկ նոր ու ավելի լայնամասշտաբ պատերազմի բռնկումը միայն ժամանակի հարց է. ազերիները ոչ մի կերպ տրամադրված չեն զիջումների գնալու ու շարունակում են պնդել իրենց կեղծ թեզերը: Հետևաբար՝ ցանկացած ծրագիր՝ համապետական նշանակության, նախևառաջ պետք է բխեր այն ռեալներից, որում ստիպված է գոյատևել Հայաստանն, ինչը, ցավոք, չենք կարող ասել կառավարության ծրագրի մասին: Իսկ ինչ վերաբերում է ազգ-բանակ կոնցեպտին, որի մասին խոսք է գնում կառավարության ծրագրում, ապա պետք է ասել, որ չնայած այն բավական գրավիչ է թվում, սակայն համեմատաբար երկարաժամկետ հեռանկարի համար է նախատեսված ու, ասենք, մի քանի ամսում իրականացնելու ծրագիր չէ այն, և սա այն պարագայում, երբ Արցախն ու Հայաստանը բառացիորեն ամեն օր ստիպված են լինում բախվել Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դրսևորվող բոլոր ճակատներում: Ուստի՝ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե հատուկ տողով շեշտվեր Արցախի ու Հայաստանի միջև ռազմական փոխգործակցության մասին պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կընձեռեր՝ խուսափելու այն խառնաշփոթից, որ տիրում էր ապրիլյան պատերազմի օրերին:

Թե ինչ ճակատագիր կունենա Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը, անշուշտ, ցույց կտա ժամանակը, բայց, որ այն կյանքի կոչելու համար մեզ տրված ժամանակը սուղ է, փաստ է. հարկավոր է ուժերի ողջ լարմամբ աշխատել ու երկիրը պատրաստել այն լրջագույն փորձություններին, որ առաջիկայում ծառանալու են նրա առաջ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներում. ժամանակ քիչ ունենք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված