Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը
Սպորտ
Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չի ընդգրկվել անգլիական ակումբի հայտացուցակում:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Ուեյն Ռունի, Անտոնի Մարտիալ:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու