«Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին» (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում A խմբում ընդգրկված «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Ֆեներբահչեին» և առավելության հասավ 4:1 հաշվով:
Առաջին երկու գոլերը գրանցվեցին 11 մետրանոց հարվածից: Նախ 31-րդ րոպեին այն դիպուկ իրացրեց Պոգբան, իսկ երեք րոպե անց` Մարտիալը:
Առաջն խաղակեսի ավարտին Լինգարդի փոխանցումից հետո Պոգբան իր երկրորդ գոլը խփեց այս հանդիպմանը: Իսկ 48-րդ րոպեին Լինգարդն ինքը դարձավ գոլի հեղինակ: Հյուերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբին Վան Պերսին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու