«Հրապարակ». Սեյրան Օհանյանի կինն ազատվե՞լ է աշխատանքից
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով' օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը' Սեյրան Օհանյանի կինը, եւ ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաեւ իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել: Ալթունյանն ասել է' որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ