Բաքվի քննչական մեկուսարանում խռովություն է սկսվել
Ադրբեջան
Բաքվի քննչական մեկուսարանում, որը գտնվում է Քյուրդախանը շրջանում, խռովություն է բարձրացել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ազատազրկվածները ծանր վիրավորել են քննչական մեկուսարանի տնօրենին և նրա տեղակալին:
Նախնական տվյալներով' խռովության պատճառը մեկուսարանի ղեկավարության կողմից ամենօրյա օրապահիկի կրճատումն է: Մեկ այլ տարբերակով էլ բանտարկյալները դժգոհություն են հայտնել, որ իրենց բարեկամներից 100 մանաթ են ուզում հանձնվող իրերի համար:
«Բանտարկյալները հացադուլ են սկսել և սպառնում են բոլորին, ով դա կխախտի»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը: Haqqin.az-ի տեղեկություններով' խռովությունը ճնշելու նպատակով զորքեր են մտցվել մեկուսարանի տարածք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ