«Բարգավաճ հանրապետական». Կարապետյանը միքսեց ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին
Քաղաքական
ԱԺ-ում քիչ առաջ հետաքրքիր և զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում միքսեց Բարգավաճ և Հանրապետական կուսակցությունները: Վարչապետն իր խոսքում հերթականությամբ անդրադառնում էր խմբակցությունների քննադատություններին և հասնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Կարապետյանն ասաց.
«Բարգավաճ հանրապետական կուսակցության մեր գործընկերները....»: Վարչապետը նույնիսկ չէր էլ նկատել, որ նման կերպ միքսել էր ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին: Դահլիճից պատգամավորները սկսեցին ծիծաղել և հենց այդ պահին Կարապետյանը հասկացավ, որ «խառնել է» կուսակցություններին:
«Ներողություն, ներողություն, հաստատ դիտավորյալ չէր...»,- ժպտալով արդարացավ վարչապետ Կարապետյանը:
Տեսանյութը՝ 1in.am


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ