Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Ե՞րբ են խոսքերը գործ դառնալու

Վերլուծական

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրային հիմնադրույթները շարունակում են գտնվել ինչպես հանրության, այնպես էլ փորձագիտական ամենալայն շրջանակների ուշադրության կենտրոնում. բոլորը  փորձում են հասկանալ, թե տեսանելի ապագայում երկրի զարգացման` հատկապես ի՞նչ ուղիներ են նախանշվել այս բավականին հակիրճ փաստաթղթում: Չնայած փաստաթղթի լակոնիկությունը սկզբից ևեթ հիմնականում դիտարկվում էր որպես առավելություն, բայց պետք է նշել, որ այդ հանգամանքն, ըստ էության, բացասականորեն է անդրադարձել որոշ ծրագրային դրույթների բովանդակային մասի վրա՝ տալով այդ ամենին խիստ սահմանափակ տեսք:

Մասնավորապես՝ լրջագույն հարցեր է առաջացնում ծրագրի՝ հատկապես երիտասարդությանը վերաբերող հատվածն, ուր, ըստ էության, ոչ համապարփակ մոտեցում է ցուցաբերված երիտասարդներին ու նրանց հուզող խնդիրներին: Ոլորտի հիմնախնդիրները հստակ սահմանելու ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիներ ու գործիքակազմեր նախանշելու փոխարեն՝ համապատասխան հատվածում խոսք է գնում ընդամենն ինչ-որ շարժունակության բարձրացման, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ու էլի նմանատիպ բաների մասին. ո՛չ մի խոսք ներկայիս հայ երիտասարդությանը հուզող առաջնային խնդիրների մասին գոյություն չունի ծրագրում, դրանում տեղ գտած դրույթները հստակ աղերսներ չունեն այն հիմնախնդիրների հետ, որոնք ամենաշատն են հուզում Հայաստանում ապրող ու արարող երիտասարդներին:

Այն իրողությունը, որ երիտասարդությունը մեր հասարակության ամենախոցելի խավերից է հանդիսանում, ցավալի, բայց վաղուց արդեն անվիճելի դարձած իրողություն է: Այսօր Հայաստանի երիտասարդության առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են՝ սկսած գործազրկությունից մինչև բնակարանային հարցեր, երկրի հասարակական-քաղաքական կյանքում առավել լայն ընդգրկվածության բացակայությունից՝ գիտակրթական հիմնախնդիրներ: Ցավոք, մեզանում մինչ օրս շարունակում է գերխնդիր մնալ երիտասարդության՝ երկրի ներսում կայանալու հարցն, ինչը դրդում է շատերին սեփական ապագան տեսնել ոչ թե Հայաստանում, այլ՝ դրա սահմաններից դուրս: Այն երիտասարդը, որը չի պատկանում հասարակության արտոնյալ խավին, իր կայացման ճանապարհին հաճախ է ստիպված լինում բախվել միանգամայն արհեստածին խնդիրների, որոնք հիասթափեցնում ու թևաթափ են անում նրան՝ մղելով արտագաղթի: Իսկ այս ամենն արդյունքն է այն բանի, որ մեզանում դեռևս ստեղծված չեն այն մեխանիզմները, որոնք կերաշխավորեին հավասար մեկնարկային պայմաններ յուրաքանչյուր երիտասարդի համար՝ անկախ արտաքին հանգամանքներից:

Հայաստանի երիտասարդությանը ներկայում հուզող խնդիրների գերակշիռ մասը կրում է ընդգծված սոցիալական բնույթ: Իրողություն, որ, ցավոք, միայն հասարակության այս շերտի վրա չէ, որ տարածվում է:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարության ծրագրում արտացոլված չեն  բոլոր այն հիմնախնդիրները, որոնց միայն մի մասն է այն ամենն, ինչի մասին խոսվեց վերևում: Վերջիվերջո, կառավարությունն ունի՞ հստակ պատկերացում, թե առաջիկայում որոնք են լինելու այն հիմնական ուղղությունները, որոնցով թիրախավորված աշխատանքներ են տարվելու երիտասարդության վիճակը բարելավելու, նրա ներգրավվածությունը Հայաստանի ապագայի կերտման գործում մեծացնելու ուղղությամբ, ինչն, անշուշտ, ռազմավարական նշանակության հարց է: Անկեղծ ասած՝տպավորություն է, որ ո՛չ, ոչ մի հստակ տեսլական երիտասարդության վերաբերյալ գոյություն չունի, իսկ կառավարության ծրագիրն էլ կազմվել է ինչ-որ ծերակույտի կողմից, որի համար Հայաստանի երիտասարդ քաղաքացիների հիմնախնդիրները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն:

Եվ ուրեմն՝ ի՞նչ է մնում անել երիտասարդներին՝ սեփական ձայնն առավել լսելի դարձնելու համար. միակ ելքը համախմբվածություն դրսևորելն ու միավորվելն է՝ դառնալու իրական գործոն, որ շոշափելի ազդեցություն կունենա երկրում ընթացող հասարակական-քաղաքական պրոցեսների վրա, կդառնա այն իդեալների կրողն ու պրոպագանդողը, որոնց շնորհիվ է հնարավոր լինելու միանգամայն նոր Հայաստանի կերտումն ու կայացումը: 

Կառավարական ծրագրերի հետ հույս կապելն, ինչպես կյանքն է բազմաթիվ անգամներ ապացուցել, անհույս զբաղմունք է: Ժամանակի անխնա վատնում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված