Ես Էյնշտեյնը չեմ. Մոուրինյուի անդրադարձը՝ Մխիթարյանին
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ֆեներբահչեին» խոշոր հաշվով հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:
«Ես Էյնշտեյնը չեմ: Չգիտեմ տակտիկական սխեմա, որով կարելի է խաղալ միաժամանակ չորս եզրային կիսապաշտպանով: Հենրիխը պետք է ավելի շատ աշխատի, բարձր մակարդակում խաղալու համար հավաքի օպտիմալ մարզավիճակ, որպեսզի տեղ գտնի պահեստայինների նստարանին և 15-20 րոպե խաղաժամանակ ստանա՝ ինչպես Մեմֆիս Դեպայը: Կարծում եմ՝ Մխիթարյանի համար լավագույն տարբերակն աշխատելն է և սեփական հնարավորությանը սպասելը, ինչը նրան կտրվի շատ շուտով»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը հայտավորված չէր խաղին: Անգլիական ակումբն այս հանդիպմանը հաղթել էր 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու