Նիկոլ ջան, որպես ավագ ընկեր, խորհուրդ եմ տալիս, փոխիր խաղի կանոնները. Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընկերական խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը քննադատության է ենթարկել իշխանության անհատական կերպարներին՝ կերտելով իր անհատական ընդդիմադիրի կերպարը:
«Եթե դա չլիներ Նիկոլ Փաշինյանը, լիներ մեկ ուրիշը, կմտածեի, որ նրա ինտելեկտուալ ունակություններն աղքատիկ են: Բայց քանի որ լավ եմ ճանաչում, գիտեմ նրա ինտելեկտուալ ունակություններն ու հնարավորությունները, ես կարող եմ ասել, որ սա ճիշտ ճանապարհը չէ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մեկ-երկու տարի առաջ նման գործելաոճը դեռ կարելի էր ընկալել: «Բայց դուք արդեն լուրջ քաղաքական ուժի լիդեր եք, ղեկավար եք: Նիկոլ ջան, որպես ավագ ընկեր, խորհուրդ եմ տալիս, փոխիր խաղի կանոնները: Արդեն 4-5 տարի մարդիկ հոգնել են՝ նույն խոսքերը լսելուց»,- եզրափակեց Բաղդասարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ