Մոուրինյուի խոսքերն ինձ չեն հետաքրքրում. Կլոպ
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը ոչ-ոքի (0:0) ավարտելուց հետո հրաժարվել է մեկնաբանել գործընկերոջ`Ժոզե Մոուրինյուի խոսքերը:
«Ինձ չի հետաքրքրում դա: Խաղն ավարտված է, ինչի՞ համար այն կրկին քննարկել: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում խաղից հետո: Չի՛ կարելի հաղթել խաղը խաղից հետո, դա ես սովորել եմ կարիերայիս սկզբում: Մենք միավոր վաստակեցինք և դա լավ է: Կատարյալ խաղ չանցկացրինք, բայց սա լավ փորձ էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է fourfourtwo.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու