Ըստ գիտնականների` բերանի խոռոչի մանրէները կարող են միգրենի պատճառ դառնալ
Հասարակություն
Բերանի խոռոչում եղած մանրէները կարող են միգրենի պատճառ դառնալ: Այս մասին գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է «mSystems» ամսագրում:
Ըստ ուսումնասիրությունների՝ վերամշակված մսամթերքում, կանաչ բանջարեղենում, սրտի խնդիրների համար նախատեսված որոշ դեղամիջոցներում առկա նիտրատները կարող են վերածվել նիտրիտի բերանի խոռոչում գտնվող մանրէների պատճառով: Եթե նիտրատները թույլ չափաբաժնով անվնաս են, ապա նիտրիտները ցանկացած քանակությամբ թունավոր են: Մասնավորապես, դրանք կարող են վերածվել ազոտային օքսիդի, որը լայնացնում է արյան անոթները:
Բերանի խոռոչից վերցված փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միգրենով տառապող մարդկանց բերանում կան մեծ թվով մանրէներ, որոնք նպաստում են, որ նիտրատները վերածվեն նիտրիտների:
Ենթադրությունները, ըստ որոնց միկրոֆլորան նշանակալի ազդեցություն է ունենում մարդու կեսնագործունեության վրա, երկար ժամանակ գոյություն ունեն, բայց միգրենի և մանրէների աշխատանքի միջև կապը հաստատվել է առաջին անգամ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ