Սեյրան Օհանյանին որևէ այլ պաշտոն չտալը համարվու՞մ է «նրա հասցեին վատ բան ասել» թե՞ ոչ․ «ՉԻ»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «անփոխարինելի մարդ չկա»:
«ՉԻ». Անփոխարինելի մարդիկ, իհարկե, իսկապես չկան: Միայն թե որոշ ժամանակ առաջ նույն Շմայսը հայտարարում էր, թե եթե որեւէ մեկը վատ բան ասի Սեյրան Օհանյանի հասցեին՝ ինքը, այսպես ասենք, վերջինիս կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կիրականացնի նրա նկատմամբ:
Հիմա հետաքրքիր է՝ ըստ պարոն Շմայսի, պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելն ու որևէ այլ պաշտոն չտալը համարվու՞մ է «նրա հասցեին վատ բան ասել», թե ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ