Մխիթարյանը դժգոհ է «Յունայթեդում» ունեցած խաղային պրակտիկայից. հնարավոր է լքի անգլիական ակումբը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է խաղային պրակտիկայից, որն ունի մանչեսթերյան թիմում: Այս մասին գրում է goal.com-ը:
Ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում վնասվածք էր ստացել, թեպետ արդեն ապաքինվել է, սակայն չի մասնակցել Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը, որում մանչեսթերցիները մրցակցի նկատմամբ առավելության հասան 4:1 հաշվով:
Ֆուտբոլիստը ցանկացել է մասնակցել թուրքական ակումբի հետ հանդիպմանը` այդ պատճառով էլ դժգոհ է եղել մարզչի որոշումից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանը հնարավոր է լքի անգլիական ակումբը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու